12/05/2016 12:59
Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
Պաշտոնական Երևանը դեռևս չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ ղարաբաղյան կարգավորման հարցով հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը:
«Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկությունը տարածվում սահմանված կարգով և պատշաճ ժամկետներում», - Aysor.am-ի թղթակցին ասաց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ շփման գծի երկայնքով տեղի ունեցած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: