12/05/2016 12:37
ԵԱՀԿ Մինսկի խումբ. Ժամանակն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպեն
Շփման գծի երկանքում եղած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Եղած լարվածությունը նվազեցնելու համար, մենք գտնում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը եկել է», - նշված է համանախագահների հայտարարությունում:
«Մեր արտգործնախարարները աշխատում են, որ հանդիպումը լինի մյուս շաբաթ Վիեննայում: Հանդիպման թեման է լինելու բանակցությունների վերսկսման համար ուղիներ գտնելը», - ասվում է հայտարարության մեջ:
«Բանակցություններում հաջողութուններ չեն գրանցվի, եթե բռնությունները շարունակվեն եւ խաղաղություն չի լինի առանց բանակցային գործընթացի. Մենք կրկնում ենք, որ խնդրին ռազմական լուծում չի կարող լինել», - հայտարարել են Մինսկի խմբի համանախագհները մայիսի 12-ին տարածած հաղորդագրության մեջ: