12/05/2016 16:50
Ռուսաստանի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում է նախատեսվում հաջորդ շաբաթ
Վիեննայում հաջորդ շաբաթ պլանավորվում է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջև, РИА Новости գործակալությանն ասել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հանդիպմանը միանալու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Հանդիպման հիմնական նպատակն է` հնարավոր խորհրդակցությունների կազմակերպում, ինչը կփորձի ուժեղացնել հրադադարի դադարեցման կայությունը, փոքրացնել ռազմական ռիսկերի հավանականությունը, ամրապնդել վստահության մթնոլորտը», - ասել է Մ.Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ այս հանդիպումը կարող է և պետք է նպաստի իրավիճակի կայունությանը, և պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծի բանակցային գործընթացի վերսկսման համար, ինչը կբերի խնդրի համընդհանուր կարգավորման: