12/05/2016 09:39
Ռուստամյան. ԼՂՀ ճանաչումը պետք է մնա մեր զինանոցում՝ որպես անհրաժեշտ քայլ. «Առավոտ»
«Առավոտ»-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրել է, արդյոք նա ԼՂՀ-ն ճանաչելու հարցում համամիտ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ հիմա այդ նախագիծը բերելը անհեռատես, առանց հաշվարկի քայլ է, նա պատասխանել է.
«Մենք ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ենք համամիտ, մենք համամիտ ենք մեր տեսակետների հետ, որն արտահայտել ենք վաղուց և բազմիցս: Մենք էլ ենք ասել, որ դա պետք է կատարվի համաձայնեցված և ճիշտ ժամանակին: Եթե մեր երկրի ղեկավարությունը, որն այսօր բանակցություններ է իրականացնում, գտնում է, որ դա ճիշտ ժամանակը չէ, ուրեմն դրա ժամանակը չէ: Բայց միևնույն ժամանակ ասվում է, որ դա պետք է մնա մեր զինանոցում՝ որպես անհրաժեշտ քայլ»: