12/05/2016 21:13
Մադրիդի «Ռեալը» Ռոնալդուին ու Բեյլին չի ցանկանում կորցնել
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գործակալների միջոցով փոխանցել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին պայմանագրերը երկարաձգել իր ցանկությունը, փոխանցում է Terrikon.com-ը: Մոտակա ժամանակներում այդ առիթով կանցկացվեն խորհրդակցություններ:
Ռոնալդուի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018-ի ամառը, իսկ 26-ամյա Բեյլինը՝ 2019-ի ամառը: Արքայական ակումբը ցանկանում է պորտուգալացու պայմանագիրը երկարաձգել մինչև 2020-ը, իսկ ուելցունը՝ 2021-ը: