14/05/2016 11:14
Toyota-ն ճանաչվել է ավտոմեքենաների ամենաթանկարժեք բրենդը
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկարժեք բրենդների ցուցակը:
Ինչպես հայտնում է srnsk.ru-ն, լավագույն ընկերությունների «TOP-100»-ում հայտնվել է 14 ավտոմեքենայի մակնիշ:
Աշխարհի ամենաթանկարժեք ավտոբրենդն է հերթական անգամ ճանաչվել Toyota-ն: Ընդհանուր վարկանշային աղյուսակում այն զբաղեցրել է 6-րդ տեղը և գնահատվել է 42,1 մլրդ դոլար (11% աճ):
Ավտոբրենդերի ցուցակի 2-րդ տեղում է (ընդհանուր ցուցակի 14-րդ հորիզոնական) գերմանական BMW-ն` 28,8 մլրդ դոլար, 3-րդ տեղում (ընդհանուր ցուցակի 20 տեղ)՝ Mercedes-Benz-ը՝ 26 մլրդ դոլար:
HOND-ին և FORD-ին հասել են, համապատասխանաբար, 4 և 5-րդ տեղերը:
Լավագույն տասնյակում են՝ Audi, Chevrolet, Lexus, Porsche և Nissan-ը: