13/05/2016 10:23
«Եվրատեսիլ-2016»-ը կեզրափակվի Իվետա Մուկուչյանի ելույթով
«Եվրատեսիլ-2016» մրցույթի եզրափակիչում, որը տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մայիսի 14-ին, Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո:
Ժյուրիի որոշմամբ՝ եզրափակիչ է դուրս եկել 26 մասնակից: «Եվրատեսիլ- 2016»-ը կեզրափակվի Իվետա Մուկուչյանի ելույթով:
Մայիսի 14-ին ելույթ կունենան ըստ հերթականության Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Ադրբեջանի, Հունգարիայի, Իտալիայի, Իսրայելի, Բուլղարիայի, Շվեդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Սերբիայի, Լիտվայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Մալտայի, Վրաստանի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի և Հայաստանի ներկայացուցիչները:
«Եվրատեսիլ- 2016» մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together: