13/05/2016 13:38
Ռուսաստանի հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է հրաժարվել «Եվրատեսիլի-2017»-ի մասնակցությունից
Ուկրաինան կարող է հրաժարվել եկող տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից, եթե այս տարի հաղթի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը: Ինչպես հայտնում է «ТАСС»-ն, այս մասին հայտարարել է երկրի ազգային հեռարձակող ընկերության գործադիր տնօրեն Զուրաբ Ալասանիան։
«Ստիպված եմ մտածել այլընտրանքի մասին: Եթե հաղթող հռչակվի Լազարև ազգանունով մարդը, կարծում եմ` եկող տարի «UA: Перший»-ն կրկին կհրաժարվի մրցույթին մասնակցությունից»,- գրել է Ալասանիան իր facebook-յան էջում: