13/05/2016 15:09
Ջոննի Դեփը կնկարահանվի Սթրոսս-Կանի սեքս-սկանդալին նվիրված ֆիլմում
Հոլիվուդյան աստղ Ջոննի Դեփը կնկարահանվի «Ազատամիտը» ֆիլմում՝ նվիրված ԱՄՀ նախկին ղեկավար Դոմենիկ Սթրոսս-Կանի սեքս-սկանդալին:Թե ում կմարմնավորի Դեփը, դեռ հայտնի չէ, սակայն նա հանդես կգա գլխավոր դերերից մեկում, հայտնում է mir24.ru-ն:
Նկարահանման հարթակում Դեփի գործընկերը կլինի ֆրանսուհի Մարիոն Քոթիյարը, ռեժիսորը՝ Բրեթթ Ռենթերը:
Հայտնի է, որ ֆիլմում ներկայացված պատմությունը սկսվելու է այն պահից, երբ Սթրոսս-Կանին տնային կալանքի են դատապարտում՝ սեռական ոտնձգության մեղադրանքով: