13/05/2016 16:40
Չեխ մրցավարը խաղին ներկայացել է ոչ սթափ վիճակում (Տեսանյութ)
Չեխիայի ֆուտբոլային ազգային առաջնության «Պրշիբրամ» և «Սլավիա» հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 1:3 հաշվով՝ հօգուտ հյուրերի, տեղի է ունեցել զվարճալի միջադեպ: Ինչպես հայտնում է «НТВ»-ն, պահեստային մրցավար Մարեկ Պիլնը խաղին եկել էր ոչ սթափ վիճակում:
Նա ուրախացրել է թե՛ երկրպագուներին, թե՛ եզրային մրցավարներին: Պիլնը շփվել է պահեստային ֆուտբոլիստների հետ՝ հազիվ կանգնելով ոտքերի վրա: Չնայած դրան՝ նա ի վերջո վայր է ընկել:
Արդյունքում՝ նրան անվտանգությունը մարզադաշտից դուրս է հանել: