13/05/2016 12:55
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման գլխավոր նպատակը զինադադարի ամրապնդումն է
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման և խաղաղ գործընթացը վերականգնելուն ուղղված քայլերը։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են, որ եռանախագահ երկրների կողմից առաջարկվող Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպման գլխավոր նպատակն է 1994 թ. համաձայնագրով հաստատված զինադադարի ամրապնդումը, նաև բանակցությունների վերսկսման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար վստահության ամրապնդման միջոցների ներդրումը։