14/05/2016 11:37
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կին է նշանակվել
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է սենեգալուհի Ֆաթմա Սամուրան: Ինչպես հայտնում է BBC-ն, նա դարձել է պատմության մեջ առաջին կինը տվյալ պաշտոնում:
Սամուրան ՄԱԿ-ի աշխատակցուհի է: Ներկայում նա աշխատում է որպես Նիգերիայում կազմակերպության հումանիտար առաքելությունների համակարգող:
ՖԻՖԱ-ի նախորդ գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հեռացվել էր պաշտոնից պարտականությունների անբարեխիղճ կատարման մեջ կասկածների պատճառով: