14/05/2016 09:57
Նախագահ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ Ավստրիայում աշխատանքային հանդիպումներ կանկցկացնի
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են նախագահ Սարգսյանի մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Ավելի վաղ համանախագահ երկրների ներկայացուցիչները չեն բացառել, որ Վիենայում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ շփման գծի երկանքում եղած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
«Մեր արտգործնախարարները աշխատում են, որ հանդիպումը լինի մյուս շաբաթ Վիեննայում: Հանդիպման թեման է լինելու բանակցությունների վերսկսման համար ուղիներ գտնելը», - ասվում է հայտարարության մեջ: