16/05/2016 11:02
Ազգային ժողովում քննարկվում է ԼՂ-ի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը լիագումար նիստում քննարկելու հարցը
Այս պահին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը լիագումար նիստում քննարկելու հարցը:
Այս հարցով հիմնական զեկուցողները Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանն են, իսկ հարակից զեկուցողը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն է:
Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը: Օրենքի նախագիծը բաղկացած է երկու հոդվածից. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»: