16/05/2016 15:44
Հայաստանի նախագահը ժամանել է Վիեննա
Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննա, հաղորդում «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են նախագահ Սարգսյանի մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Համանախագահ երկրների ներկայացուցիչները չեն բացառել, որ Վիենայում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ շփման գծի երկանքում եղած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: