16/05/2016 16:49
Ադրբեջանցի քունկֆուիստները հրապարակայնորեն ներողություն են խնդրել հայ մարզիկներից
Քունկ ֆուի Ադրբեջանի ֆեդերացիայի անդամները ներողություն են խնդրել հայ մարզիկներից ուկրաինական Լվով քաղաքում ընթացող Եվրոպայի Քունկ ֆուի առաջնության ժամանակ ոչ սպորտային պահվածքի համար:
«Երեկ երեկոյան Բորիսպոլի օդանավակայանում Կիևի մեր եղբայրները մեր չեմպիոններին Երևան էին ճանապարհում և պատահաբար հադնիպեցին «հերոս-ազերբոտներին», ովքեր իրենց «թիմով» նույնպես տուն էին վերադառնում: Տղաները նրանց հետ խիստ պրոֆիլակտիկ զրույց ունեցան (առանց ծեծկռտուքի), ինչից հետո նրանք ողջ թիմով հրապարակայնորեն ներողություն խնդրեցին մեր հերոսների առաջ՝ սկսած փոքրից` Արսենից», - Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան աշխատակից Տիգրան Սարգսյանը:
«Փառք մեր հերոսներին: Փառք Կիևի և ողջ Ուկրաինայի մեր հայրենակիցներին: Խաղաղություն բոլորին», - նշել է նա:
Ի դեպ, Հայաստանի թիմը նվաճել է 6 ոսկե, 2 արծաթյա և 1 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկով հայ մարզիկները գրավել են 2-րդ տեղը: