16/05/2016 23:34
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին նախատեսվում է ամփոփիչ հայտարարություն ընդունել. ТАСС
ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին նախատեսվում է ամփոփիչ հայտարարություն ընդունել, հայտնում է ռուսական ТАСС գործակալության աղբյուրը։
«Հայտարարությունը պետք է ամրապնդի տարածաշրջանում հակամարտության կարգավորման քաղաքական ուղղվածությունը։ Սակայն, ամփոփիչ հայտարարության հասնելը հեշտ չի լինի, քանի որ սա Սարգսյան-Ալիեւ առաջին հանդիպումն է ապրիլյան պատերազմից հետո», - ասել է աղբյուրը: