16/05/2016 18:02
Արծրուն Հովհաննիսյան. Հայաստանի սահմաններն այնքան վտանգված չեն, որքան` Արցախի հատվածում
Հայաստանի սահմաններն այնքան վտանգված չեն, որքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատվածում, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ սահմանները այնքան վտանգված չեն, որքան ԼՂՀ հատվածում, բայց, իհարկե, ցանկացած կրակոց էլ մտահոգիչ է՝ լինի դա Տավուշում, թե ԼՂՀ-ում», - խորհրդարանում լրագրողներին ասել է Ա.Հովհաննիսյանը:
Լրագրողները նրանից հետարքրվել էին, թե այս պահի դրությամբ ինչպիսի իրավիճակ է Նախիջևանի հետ սահմանին: