16/05/2016 12:03
Հայստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը ԱԺ լիագումար նիստում չի քննարկվի
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը լիագումար նիստում չի քննարկվելու: Ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած օրինագիծը խորհրդարան ներկայացնելուն կողմ է քվեարկել միայն Թևան Պողոսյանը, դեմ` Համլետ Հարությունյանը, հանձնաժողովի մյուս անդամները չեն մասնակցել քվեարկությանը:
Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը: Օրենքի նախագիծը բաղկացած է երկու հոդվածից. «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը»: