16/05/2016 18:25
Շտայնմայեր. ԼՂ-ում լարվածությունը սպառնում է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի
Որքան երկար է շարունակվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այնքան ավելի ինտենսիվ են այդ երկրները սպառազինվում, այնքան մեծանում է նոր լարվածության ռիսկը՝ ներառյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը, այսօր Վիեննայում մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների հետ հանդիպումը հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Այսօր երեկոյան Վիեննայում նախատեսված է ԼՂ հարցով հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխաագների, Ռուսաստանի, Ֆրանսիայի ԱԳ նախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ:
«Վեց շաբաթ առաջ շփման գծում տեղի ուենցած կատաղի կռիվները ցույց են տալիս, որ երկարամյա ստատուս քվոն այլեւս անիմաստ է», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը: