16/05/2016 20:36
ԵԱՀԿ ՄԽ երկրների արտգործնախարարները կմասնակցեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը. Ուորլիք
Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպմանը կմասնակցեն ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարներն ու ԱՄՆ պետքարտուղարը, «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերում հայտարարեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը.
«Սերգեյ Լավրովը, Ջոն Քերին և Ժան-Մարկ Էրոն կլինեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ մի սենյակում», - ասաց Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Վիեննայում կայացել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Սերգեյ Լավրով- Ջոն Քերրի առանձնազրույցը: