16/05/2016 12:23
Արտգործնախարարությունում կարծում են, որ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործըթացի մասին խոսելն անիմաստ է
Խոսել բանակցային գործըթացի մասին այսօր անիմաստ է, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Անհրաժեշտ է, որպեսզի լինի կայուն զինադադար, պետք է վստահության միջոցներ կյանքի կոչվեն, չի ապահովված հիմքը», - ասաց Շ.Քոչարյանը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենքի քննարկման ժամանակ:
Նշենք, որ հանձնաժողովը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրենքի նախագիծը լիագումար նիստում չի քննարկվելու: Ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած օրինագիծը խորհրդարան ներկայացնելուն կողմ է քվեարկել միայն Թևան Պողոսյանը, դեմ` Համլետ Հարությունյանը, հանձնաժողովի մյուս անդամները չեն մասնակցել քվեարկությանը:
Երկուշաբթի առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Ավստրիայի մայրաքաղաք՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են նախագահ Սարգսյանի մի շարք աշխատանքային հանդիպումներ:
Համանախագահ երկրների ներկայացուցիչները չեն բացառել, որ Վիենայում կարող են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ շփման գծի երկանքում եղած վերջին զարգացումնեը հաշվի առնելով՝ ժամանակն է, որ հանդիպում կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: