16/05/2016 22:48
Մարեյը հաղթանակ է տարել Նովակ Ջոկովիչի նկատմամբ
Բրիտանացի Էնդի Մարեյը դարձել է թենիսիստ պրոֆեսիոնալների ասոցիացիայի՝ հռոմեական «Մասթերս-1000»-ի հաղթող: Ինչպես հայտնում է LiveResult.ru-ը, եզրափակչում Մարեյը 6 : 3, 6 : 3 հաշվով վստահ հաղթանակ է տարել 1-ին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ:
Նրանց անձնական հանդիպումների հաշիվը դարձել է 23-10՝ սերբի օգտին:
Տիտղոսը Մարեյի համար կարիերայում դարձել է 36-րդը, իսկ սեզոնում առաջինը: Այն բրիտանացուն տվել է 717 հազար եվրո մրցապարգև և վարկանշային 1000 միավոր: