16/05/2016 16:17
Քաղաքագետ. Ամենահավանական սցենարը հիմա պատերազմի վերսկսումն է
Այս պահին ամենահավանական սցենարը, ցավոք, պատերազմի վերսկսումն է, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
«Այս պահին Ադրբեջանը պատերազմը վերսկսելու լուրջ պատճառ ունի, քան` ապրիլի 1-ին, որովհետև կորցրել է դիվանագիտական լուրջ գործոններ, որոնք օգտագործում էր հայերի դեմ»,- ընդգծեց քաղաքագետը:
Ըստ նրա՝ որևէ հեռանկար չկա, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման դեպքում որևէ պայմանավորվածություն ձեռք կբերվի:
«Հանդիպումը վերաբերելու է սահմանին ստեղծված վիճակին, անվտանգության մեխանիզմներին, դիտարկումներ անցկացնելուն և այլն»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: