16/05/2016 17:12
Մոգերինին հաստատել է Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը Վիեննայում այսօր Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպում են ունենալու, ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ռոյթերս լրատվական գործակալությանը:
Այսօր երեկոյան Վիեննայում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով հանդիպումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների և ԱՄն պետքարտուղարի մասնկացությամբ: