16/05/2016 15:51
Սերժ Սարգսյանը Վիեննայում առաջիկա ժամերին կհանդիպի Մոգերինիի և Քերիի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Վիեննա: Առաջիկա ժամերին Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի հետ, Վիեննայից հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում: