16/05/2016 15:48
«Հայ ազգային կոնգրեսը» նպատակահարմար չի համարում մեկնաբանել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը
Միջազգային հանրության կողմից կա վճռականություն`ինչ-որ ձևով կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, Լ.Զուրաբյանը նշեց. «Այս վիճակում, երբ որ պատերազմական գործողություններ են, մենք հարմար չենք համարում քննադատել, մեկնաբանել և խորհուրդներ տալ: Ի վերջո, իրավիճակին տիրապետում է իշխանությունը: Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ռեսուրսներին, միջազգային ճնշումներին տիրապետում է իշխանությունը: Բազմաթիվ անհայտներ կան, որոնց ընդդիմությունը չի տիրապետում և չի էլ կարող տիրապետել: Այս վիճակում մենք զերծ կմնանք որևէ քննադատությունից, մեկնաբանությունից»: