16/05/2016 10:59
Թուրք պատգամավորը ցանկանում է ևս մեկ անգամ կործանել ռուսական ինքնաթիռ
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը (Şamil Tayyar)՝ բասկետբոլի Եվրալիգայի «Ֆեներբախչե» - «ՑՍԿԱ» հանդիպումից հետո, որն ավարտվել է մոսկովյան թիմի հաղթանակով, կոչ է արել հարվածել ևս մեկ ռուսական ինքնաթիռի: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ցանկանում եմ կրկին խփել ռուսական ինքնաթիռ», - գրել է Թայարը, մեկնաբանելով հանդիպման արդյունքը;