16/05/2016 18:55
Շտայնմայեր. Ժամանակն է սկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ
Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կոչ է արել ապահովել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում և միջոցներ ձեռնարկել կողմերի միւև վստահության ամրապնդման ուղղությամբ:
«Կարևոր է կրակի դադարեցման պահպանումը: Պետք է միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ և սկսել բանակցությունները», - ասել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, հաղորդում է ԵԱՀԿ գերմանական նախագահության էջը Twitter միկրոբլոգում: