16/05/2016 14:26
Ռուբեն Մաթևոսյանը՝ Արման Հովհաննիսյանի և Լիլիթ Հովհաննիսյանի զուգերգի մասին
Օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արման Հովհաննիսյանը, ում հանդիսատեսն առավել շատ ծանոթ է որպես ժողովրդական երգերի կատարող, երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հետ հանդես եկավ զուգերգով, սակայն նրանց՝ «Իմ բաժին սերը» անմարսելի էր հատկապես Արմանի երկրպագուների համար: Առաջին իսկ հնչյունից արաբական մուղամը ականջ էր ծակում:
Քննադատություններն, իհարկե, երկար սպասեցնել չտվեցին: Երբ կոմերցիոն «արվեստի» կրողն է դառնում ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի լավագույն աշակերտներից մեկը, հանրությունն առավել անհանդուրժող է դառնում:
Aysor.am-ը Ռ. Մաթևոսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում իր երբեմնի սանի վերջին աշխատանքին:
«Արդեն մի քանի անգամ է՝ ինձ այդ հարցն են տալիս: Բայց ես մինչ այսօր այդ ստեղծագործությունը չեմ լսել, ժամանակ էլ չունեմ հիմա լսելու: Խնդրում եմ, զանգահարեք ինձ 10 օրից՝ կպատասխանեմ», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Ամեն դեպքում, ՀԽՍՀ ժողովրդական արտիստն ընդգծեց՝ նախ և առաջ, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: