17/05/2016 14:10
Միջնորդների կողմից հասցեական հայտարարությունը բացառված է. Ալեքսանդր Արզումանյան
Վիեննայում ընդունվել է Հայաստանիի կողմից առաջ քաշված երեք թեզերից միայն երկուսը, ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը:
«ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի երեք նախապայմաններից վերահաստատվել է միայն երկուսը, իսկ մի նախապայման չի ընդունվել, որն ավելի շատ հռետորական էր. խոսքը հասցեական հայտարությունների մասին է: Հասցեական հայտարարությունը բացառված է, որ միջնորդներից որևէ մեկը անի: Դա աքսիոմա է, իսկ մենք ավելի պետք է ակնակալենք հասցեական հայտարարություններ բարեկամ երկրների կողմից»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ապրիլի սկզբին միջազգային հանրությունը երկու օր հետևում էր` ինչպես է Ադրբեջանը փորձում ռազմական ճանապարհով լուծել խնդիրը, մինչդեռ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն ամսի չորսին է անդրադարձել դրան:
«Դա Ադրբեջանին տրված ժամկետ էր` փորձելու դաշտում իրավիճակ փոխել, ինչը Ադրբեջանին չհաջողվեց»,- ասաց Ա. Արզումանյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ սա խոսում է այն մասին, որ Հայաստանտ պետք է ունենա ադեկվատ բանակ, որը պետք է պատասխանի և անհրաժեշտության դեպքում պատժի նախահարձակ կողմին:
«Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, մենք մեր հարցը ռազմի դաշտում արդեն լուծել ենք, մնում է դա բերել խաղաղության սեղանին, մնում է դա Ադրբեջանը հասկանա»,- ասաց նա: