17/05/2016 14:05
Մարկարով. Շփման գծում լրավածությունը կպահպանվի, բայց փոքր տրամաչափով
Լեռնային Ղարաբաղի հարցով Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները կարևոր են մի շարք առումներով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Հանդիպման կայացումը կապված է եղել, թե ինչքանով են միջազգային հանրությունը և Ադրբեջանը պատրաստ ընդունել Հայաստանի կողմից ներկայացված նախապայմանները: Հանդիպման արդյուքնում եղած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ջանքերը ուղղված են եղել հենց Հայաստանի կողմից ներկայացված նախապայմաններին», - ասաց Ա.Մարկարովը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո խաղաղ բանակցային գործընթացին վերադառնալու համար նախապայմաններ էր առաջ քաշել: Դրանցից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարությունն էր: Մյուսը` շփման գծում վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն էր, որպես երաշխիք, որ Ադրբեջանը չի խախտի հրադադարի ռեժիմը:
Քաղաքագետի խոսքով, արդյուքնները կարելի է տեղավորել հետևյալ կետերի շրջանակում: «Առաջինը այն է, որ կողմերը և Ադրբեջանը վերահաստատել են հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը՝ որպես կոնֆլիկտի լուծման միակ եղանակը: Երկրորդ՝ կարևոր է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մեխանիզմեր խախտումների քննարկման համար: Այն, ինչի մասին անընդհատ խոսում էր հայկական կողմը և դիմադրության էր արժանանում Ադրբեջանի կողմից, քանի որ նրանք են հրադադարի խախտողները: Երրորդ՝ մոնիտորինգային առաջնահերթությունները, որը կարող է հանդես գալ որպես կանխող էլեմենտ՝ վերահսկողությունը իրականցնելու համար», - ասաց Ա.Մարկարովը:
Մեկնաբանելով Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը հունիսին, նա ասաց, որ դա նշանակում է, որ «կա ընկալում, որ բանակցային գործընթացին վերադառնալը նախընտրելի է ռազմնական գործողությւոնների և պռովոկացիաների համեմատ»:
Այդուհանդերձ, քաղաքագետի կարծիքով շփման գծում լրավածությունը կպահպանվի, բայց կնկատվի տրամաչափի նվազեցում: