17/05/2016 00:27
Ադրբեջանի նախագահը պատրաստ է շարունակել ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ կողմերին անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ՝ վստահության մեխանիզմերը ուժեղացնելու համար։ Ըստ այդմ, նա նշել է բանակցությունների կառուցողական բնույթի եւ դրանց շարունակության անրհրաժեշտության մասին։
«Նախագահ Ալիևն իր հերթին Քերրին շնորհակալություն է հայտնել հանդիպման կազմակերպման համար եւ պատրաստակամություն է հայտնել շարունակել այդ հարցերի շուրջ բանակցությունները», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը։