17/05/2016 16:50
Դել Բոսկեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի նախնական կազմը՝ «Եվրո-2016»-ի համար
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հրապարակել թիմի նախնական կազմը՝ «Եվրո-2016»-ի համար:
Նշենք, որ դրանում չեն հայտնվել Դիեգո Կոստայի, Ֆերնանդո Տորրեսի և Խուան մատայի անունները: Ինչպես հայտնում է soccer.ru-ն, ցուցակում ընդգրկված է 25 մարդ, հետևաբար 2-ը մինչև մայիսի 31-ը դուրս կմնան այնտեղից:
Ներկայացնում ենք Իսպանիայի ազգային հավաքականի կազմը.
Դարպասապահներ՝ Կասիլիաս, Դե Հեա, Ռիկո, պաշտպաններ՝ Ռամոս, Պիկե, Կարվահալ, Ալբա, Բարտրա, Ասփիլիքուեթա, Սան-Խոսե, Հուանֆրան, կիսապաշտպաններ՝ Բրունո, Բուսքեթս, Ալկանտրա, Ինյեստա, Իսկո, Սիլվա, Ֆաբրեգաս, հարձակվողներ՝ Սաուլ, Ադուրիս, Նոլիտո, Մորատա, Պեդրո, Լուկաս Վասկես: