17/05/2016 01:42
Լավրով. Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխզիջում հնարավոր է
Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փոխզիջում հնարավոր է, բայց հաշվի առնելով եղած իրավիճակը դրան հասնելը պետք է աստիճանաբար լինի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո։
«Փոխզիջում միշտ էլ հնարավոր է։ Ամեն դեպքում, եթե այդ հնարավորությունը չլիներ, ապա Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան կդադարեին այդ հարցով զբաղվել։ Մենք հակված ենք նրան, որ գործը հասցնենք ավարտին, որ հակամարտության կարգավորման հարցում առաջ գնանք», - ասել է ՌԴ արտգործնախարարը։