17/05/2016 20:12
Պուտինը անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԼՂՀ հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ` Վիեննայում մայիսի 16-ին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում:
Անդրադարձ է կատարվել նաև ներռուսաստանյան օրակարգային հարցերի:
Պուտինի գլխավորությամբ խորհրդակցությանը մասնակցել են Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը: