17/05/2016 00:42
Նախագահ Սարգսյանը նորմալ է գնահատել Վիեննայում՝ Ալիևի, Քերրի, Լավրովի և Էրոյի հետ հանդիպումը և
Վիեննայում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հանդիպման ավարտին ռադիոկայանի հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Նորմալ, կարծում եմ հիմա հայտարարություն կանեն, կլսեք»:
Հանդիպումը երկու ժամից ավել է տևել։ Հանդիպմանը մասնակցում էին Սերգեյ Լավրովը, Ջոն Քերրին և Ժան Էրոն: