17/05/2016 17:57
Եվրատեսիլում Ջամալայի ելույթի ժամանակ Հանրային հեռուստաալիքի եթերը չի ընդհատվել. Գոհար Գասպարյան
Եվրատեսիլյան կրքերը, հաղթող պետության կիսով չափ հայ ներկայացուցչի և նրա արևելյան երանգներով կատարման շուրջ օրեր անց էլ չեն հանդարտվում: Երեկվանից ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են տեղեկատվություն այն մասին, իբր Եվրատեսիլի ցուցադրման օրը Երևանում սադրանք է իրականացվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալայի նկատմամբ: Հանրային հեռուստաընկերությունով ուղիղ հեռարձակումը նրա ելույթի ժամանակ, իբր, ընդհատվել էր՝ երգի մեջ թուրքական բառերի օգտագործման պատճառով:
Aysor.am-ը Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար, Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Գոհար Գասպարյանից հետաքրքրվեց, թե որքանով է իրականությանը համապատասխանում ադրբեջանական կայքերում շրջանառվող տեղեկատվությունը:
«Դա ապատեղեկատվություն է, ես կտրականապես հերքում եմ այդ հայտարարությունը: Նման բան չի եղել», - նշեց Գ.Գասպարյանը: