17/05/2016 11:33
Տիգրան Աբրահամյան. Անկախ Վիեննայում արձանագրված հանդիպման արդյունքներից՝ պետք է պատրաստվել վատագույն սցենարին
Անկախ Վիեննայում արձանագրված հանդիպման արդյունքներից (կամ դրա բացակայությունից) պետք է պատրաստվել վատագույն սցենարին, այս մասին Facebook-յան իր էջում գրել է փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Սրա մասին է խոսում ոչ միայն այս գիշեր, նախագահների մակարդակով հանդիպմանը զուգահեռ, շփման գծում իրավիճակի սրացումները, որի պատճառով հայ զինծառայող է զոհվել, այլ տարիներ ի վեր Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտման բազմաթիվ փաստերը:
Հ.Գ. Պետք է որոշ դեպքերում «մոռանալ», թե ինչ է կատարվում դիվանագիտական ճակատում և ինտենսիվորեն պատրաստվել...»,- գրել է նա: