17/05/2016 18:34
Թոմաս դե Վաալ. 1995 թվականից հետո առաջին անգամ ընդունվել է Կասպրշիկի առաջարկը
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում 1995 թվականից հետո առաջին անգամ ընդունվել է դեսպան Կասպրշիկի՝ կրակի դադարեցման մոնիթորինգի առաքելության ամրապնդման վերաբերյալ հայտարարությունը: Այս մասին ասել է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները:
«Հանդիպումների արդյունքները իմ սպասումներից շատ ավելին էին: 1995 թվականից հետո առաջին անգամ ընդունվել է դեսպան Կասպրշիկի՝ կրակի դադարեցման մոնիթորինգի ամրապնդման վերաբերյալ հայտարարությունը, և վերջապես համաձայնություն է ձեռք բերվել հետաքննությունների մեխանիզմի վերաբերյալ, որը 2011 թվականին առաջարկել էր Մեդվեդևը»,- իր «Facebook»-յան էջում գրել է Թոմաս դե Վաալը:
Վերջինս նշել է, որ առաջընթաց կա նաև ֆրանսիական առաջարկությունների առումով, որոնք վերաբերում են անհետ կորածներին: «Դեռ շատ բան պետք է արվի, սակայն սա լավ մեկնարկ է», - եզրափակել է փորձագետը: