17/05/2016 15:12
Կրեմլ. ԼՂ հակարմարտության կարգավորման հարցում զգուշավոր լավատեսություն կա
Կրեմլում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում զգուշավոր լավատեսություն են նկատել,ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է TACC գործակալությունը:
«Մենք ուզում ենք հույս ունենալ, որ զգուշավոր լավատեսության համար կան նախադրյալներ այն մասով, որ դա (Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում) թույլ կտա իրականացնել հաշտեցման կայուն ընթացքը», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նա հայտնել է, որ ռուսական ԱԳՆ-ն միջոցներ է ձեռնարկում կոնֆլիկտի կարգավորման համար: