17/05/2016 15:55
Պորոշենկոյին խնդրում են՝ «Եվրատեսիլ-2016»-ում հաղթած Ջամալային հերոսի կոչում շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքում հայտնվել է միջնորդագիր՝ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հաղթելու համար Ջամալային Ուկրաինայի հերոսի կոչում շնորհելու խնդրանքով, հայտնում է РИА Новости-ին:
Հրապարակման պահից ի վեր միջնորդագրի տակ ստորագրել է 1 մարդ, սակայն փաստաթղթին ուժ հաղորդելու համար պահանջվում է 25 հազարը:
Նշենք, որ Պորոշենկոն Ջամալային շնորհել է ժողովրդական արտիստի կոչում:
Ավելի վաղ, Change.org կայքում հայտնվել է «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի արդյունքները վերանայելու պահանջով միջնորդագիր: Հրապարակման պահից միջնորդագրի տակ ստորագրել է 220 հազար մարդ: