17/05/2016 12:12
Սերժ Սարգսյան. Հրադադարի պայմանների խախտման դեպքում այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանելը (Տեսանյութ)
Հայկական կողմը համարժեք պատասխան է խոստանում, եթե Ադրբեջանը խախտի հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն շարունակում է մնալ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցը, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Գիտեք, արդյունքները (Վիեննայի հանդիպումների - Aysor.am) կյանքը ցույց կտա: Հիմա որևէ մեկի փոխարեն ինչ-որ հավաստիացումներ անելը ճիշտ չի իմ կողմից: Իրոք, մեր նպատակն է, որպեսզի մեր պրոբլեմները լուծենք խաղաղ ճանապարհով և բանակցություններով: Բայց եթե ադրբեջանցիները դրժեն իրենց խոստումները և խախտեն հրադադարի պայմանները, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք պատասխանելը: Իրականությունը սա է», - Վիեննայից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ս.Սարգսյանը:
Նա հույս է հայտնել, որ հրադադարի խախտումները այսուհետ քիչ կլինեն:
«Ես չեմ կարծում, որ վաղվանից ընդհանրապես բացառվելու են խախտումները, բայց հուսով եմ, որ ավելի հանդարտ կլինի, քան եղել է մինչև այսօր», - ասել է ՀՀ նախագահը:
Հարցազրույցը՝ տեսանյութում: