18/05/2016 12:02
Ադրբեջանը կրկին հետ է կանգնում պայմանավորվածությունների կատարումից
Ադրբեջանը հերթական անգամ փորձում է հետ կանգնել բարձր մակարդակով հանդիպման ժամանակ հաստատված պայմանավորվածություններից:
ANS-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ավելացմանը:
«Անջեյ Կասպրշիկի լիազորություններում առարակայական փոփոխություններ չեն կարող լինել: Հայտարարության մեջ ասվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այս հարցում որևէ պատասխանատվություն չենք վերցրել մեզ վրա», - ասել է նա:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հայտարարել էին, որ «նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի - Aysor.am) նաև համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման շուրջ»: