18/05/2016 18:14
Բակո Սահակյանը Բունդեսթագի պատգամավորի հետ քննարել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորած պատվիրակության անդամների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր: Փոխանցում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Die Linke կուսակցության պատվիրակությանը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ուլա Յելպկեի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախի և Գերմանիայի քաղաքական ուժերի միջև կապերի հաստատմանն ու խորացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին»,- տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը: