18/05/2016 11:03
ԱՄՆ պետդեպ. Վիեննայում կայաած հանդիպումը քայլ առաջ էր ճիշտ ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմն ու գործի դնել կարևոր միջացառումներ վստահության ամրապնդման համար, լրագրողների հետ ճպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին:
«Նախագահները դրսևորել են քաղաքական կամք՝ դուրս գալու ստատուս քվոյի շրջանակից և ընդունելու միջոցառումներ, որոնք կարող են օգուտ տալ տարածաշրջանի բոլոր մարդկանց», - ասել է Ջ. Քիրբին:
Պետդեպի մամուլի խոսնակն ընդգծել է՝ Վիեննայում կայաած հանդիպումը դրական էր ու քայլ առաջ էր ճիշտ ուղղությամբ.
«Այժմ յուրաքանչյուրը պետք է ծանր աշխատանք կատարի՝ ուղղված միջոցառումների իրագործմանը, որոնք նրանք հանձն են առել»,- ամփոփել է Ջ. Քիրբին: