18/05/2016 13:54
Բակո Սահակյանը և Հրանտ Մարգարյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին եւ ներհայկական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: