18/05/2016 11:02
ԱՄՆ դեսպան. Սարգսյանի և Ալիևի առաջիկա հանդիպումը լավատեսություն է ներշնչում
Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը դրական և կարևոր է համարել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հունիսին հնարավոր հանդիպման հանձնառությունը:
«Համաձայնությունը՝ հունիսին հանդիպելու վերաբերյալ դրական է և կարևոր, նաև լավատեսորեն է տրամադրում», - ասաց Ռ.Միլսը լրագրողներին:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը:
ԱՄՆ դեսպանը նաև նշեց, որ Վիեննայում կայացած հանդիպումը կարևոր էր: Նա հույս հայտնեց, որ այն կբերի դրական արդյունքների և կհանգեցնի խնդրի համակողմանի կարգավորմանը:
«Համաձայնությունը, որ կողմերը պատրաստ են աշխատել հետաքննության մեխանիզմների ձևավորման ուղղությամբ շփման գծի երկայնքով ևս դրական է և դրսևորում է բարի կամք և պատրաստակամություն», - ասաց նա: