18/05/2016 11:01
Կամերային նվագախմբի համերգը նվիրվում է Միխայիլ Կոկժաևի 70 ամյակին
Մայիսի 19-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան:
Հեղինակային երեկոն նվիրված է Միխայիլ Կոկժաևի 70 ամյակին:
Բեմում հանդես կգան շվեյցարացի Բորիս Լիվշիցը՝ ջութակ, հայազգի ալտահար Յանա Դարյանը, շեփորահար Արմեն Մայիլյանը, ռուս դաշնակահար Արտյոմ Կոկժաևը:
Ծրագրում` Արտյոմ Կոկժաև - Կոնցերտ շեփորի և կամերային նվագախմբի համար, Միխաիլ Կոկժաև «Պարզ Մեղեդի» ջութակի և լարային նվագախմբի համար, «Լուսնկա» ջութակի և լարային նվագախմբի համար, «Ջուլիետի հինգ կերպարները» կամերային նվագախմբի համար, որը նվիրվում է ՀՊԿՆ-ին և դիրիժոր Վահան Մարտիրոսյանին, և «Խայտաբղետ սյուիտ» ջութակի, ալտի և կամերային նվագախմբի համար:
Համերգի ինֆորմացիոն հովանավորն է Aysor.am-ը: