19/05/2016 09:23
Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, նա պետք է մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին. «Առավոտ»
Ըստ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի՝ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, որը վստահություն չի ներշնչում. «Ղարաբաղյան թեմայով չի եղել նույնիսկ մեկ պայմանավորվածություն, փաստաթուղթ, որն Ադրբեջանը պահպաներ, որին նա հետևեր: Չի եղել այդպիսի բան, բոլորը խախտել է»,-«Առավոտի» փոխանցմամբ՝ ասել է նա:
Անդրադառնալով Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում շփման գծում մոնիթորինգի մեխանիզմների մասին խոսակցությունները դրական են և դեմ Ադրբեջանին:
«Բայց ասենք՝ ինչ-որ սարքեր են դրված, և Ադրբեջանի մտքով անցնում է պատերազմ սկսել, նա այդ սարքերին նայելու՞ է: Իհարկե՝ ոչ, մեզ ավելի խորքային մշակումներ են պետք, մեզ այլ ուղերձներ են պետք, մեզ որիշ ներքին կյանք է պետք, մենք բոլորս պետք է ապրենք որպես բանակ, զինվորի նման… ես մի բանաձև եմ հնչեցրել: Եթե մեր օլիգարխը կառուցում է դղյակ կամ եկեղեցի, նա պետք է մտածի այդ դղյակը պաշտպանող զինվորի մասին: Հակառակ դեպքում այդ դղյակն ո՞ւմ համար է կառուցում»: